Շաբաթօրյակ

Սեպտեմբերի 8-ին հ. 64 հիմանական դպրոցի բակը լի էր աշխույժ տրամադրությամբ: Համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակներում կազմակերպվեցին և իրականացվեցին դպրոցի և հարակից տարածքի մաքրման աշխատանքներ, որին հաջորդեց երգն ու երաժշտությունը, պարն ու խաղային մրցույթները:

 

 

2018-2019ՈՒՍՏԱՐԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1

Սիրելի աշակերտներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ.
Շնորհավորում ենք Ձեզ սեպտեմբերի 1-ի` Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ, հաջողություն ենք մաղթում Ձեզ ուսումնառության, ազգային կրթության ու հայեցի դաստիարակության հայրենանվեր գործում։
Նոր ուսումնական տարին պարտավորեցնող է բոլորիս համար, որովհետև կրթության բնագավառում իրականացվող բարեփոխումների հաջողությունը կախված է յուրաքանչյուրիս հետևողական աշխատանքից ու նվիրումից:
Մաղթում ենք բոլորին արգասաբեր ուսումնական տարի և ձեռնարկված քայլերն իրագործելու հաջողություն:

Հայոց բանակ

29.01.2018թ. հ.64 հիմնական դպրոցում կայացավ միջոցառում՝ նվիրված Հայոց Բանակի ստեղծման 26-ամյակին: Աշակերտները մեծ խանդավառությամբ և նվիրվածությամբ ներկայացրեցին հայրենասիրական երգեր, արտասանեցին և բեմադրեցին տարբեր դրվագներ:
Միջոցառմանը ներկա էին արցախյան պատերազմի արհավիրքն ապրած, նաև ապրիլյան քառօրյային մասնակցած երկրապահ կամավորական ջոկատի ազատամարտիկներ և N զորամասի փոխգնդապետ Արտակ Խումարյանը, որոնք հուզված և հիացած էին ապագա զինվորների անկոտրում ոգով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

29.01.2018թ. հ 64 հիմնական դպրոցի 5բ դասարանի աշակերտները անցկացրեցին բաց դաս անգլերեն առարկայից:Դասի թեման էր ՛՛Ali Baba and the forty thieves”, որը մատուցվեց աշակերտների ակտիվ մասնակցությամբ: Երեխաները սահուն անգլերենով ներկայացրեցին նյութը և կատարեցին մի դերախաղ պատմվածքից, ապա դիտեցին մուլտֆիլմից փոքրիկ հատված: Դասը անցավ հետաքրքիր և բովանդակալից:

 

 

 

 

ՆԱՄԱԿ

Մեծ սիրով և ոգևորությամբ կազմակերպեցինք և ուղարկեցինք մեր աշակերտների սրտի խոսքն ու ջերմությունը հայոց աշխարհն անառիկ պահող մերօրյա հերոսներին:

 

 

 

ՆԱՄԱԿ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ

Հա՛յ զինվոր, դու մեր պարծանքն ես, մեր առաքինությունը, մեր ապագան: Ձեր հերոսությամբ է թրծվում հայի ուժը, կոչումը, որ կրում է մեզանից յուրաքանչյուրն իր հոգում: Թո՛ղ քո ուժն ու կորովը փոխանցվի մեր ապագա սերունդներին:

 

 

 

 

Հայ զինվոր

Սույն թվականի հոկտեմբերի 24-ին Երևանի հ. 64 հիմնական դպրոցում տեղի ունեցավ մրցույթ-ցուցահանդես` <<Հայ զինվորը…>> խորագրով: Լավագույն ցուցապաստառ ճանաչվեց 7բ դասարանի պատրաստած ցուցապաստառը: